• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի և ՎՍՀ Արդյունաբերության և առևտրի փոխնախարար Դանգ Հոանգ Անի միջև հանդիպում:

30 դեկտեմբերի, 2021
ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի և ՎՍՀ Արդյունաբերության և առևտրի փոխնախարար Դանգ Հոանգ Անի միջև հանդիպում:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. դեկտեմբերի 30-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արդյունաբերության և առևտրի փոխնախարար, Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-վիետնամական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ պրն. Դանգ Հոանգ Անի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրա-տնտեսական, զբոսաշրջության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացման ու խորացման, 2022 թ. երկրորդ կիսամյակում՝ առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-վիետնամական միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի և դրա շրջանակներում բիզնես ֆորումի կազմակերպումը, ինչպես նաև Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում նվիրված միջոցառումների անցկացումը և այլ հարցեր:

Դեսպան Կաժոյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019 թ. հուլիսին Վիետնամ կատարած այցին և այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց թվում էին հայկական ապրանքատեսակների՝ մասնավորապես կոնյակի և գինու Վիետնամ ներկրման համար լավագույն պայմանների ստեղծումը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության քաղաքացիների համար՝ ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու գործընթացի դյուրացումը՝ մասնավորապես հրավերի պահանջի հանումը:

Հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին սկսել նախապատրաստական աշխատանքները՝ 2022 թ. նախատեսված հայ-վիետնամական միջկառավարական նիստի և դրա շրջանակներում միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

Փոխնախարարը հույս հայտնեց, որ հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի՝ հայկական կողմի համանախագահը շուտով կնշանակվի և աշխատանքներն էլ ավելի արագ կընթանան:

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն, անդրադարձ կատարելով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներին, երկուստեք նշեցին, որ ներկայիս ծավալները փոքր են ու չեն համապատասխանում հայ-վիետնամական պատմական և ներկայիս քաղաքական հարաբերությունների մակարդակին և անհրաժեշտ համարեցին քայլեր ձեռնարկել ապրանքաշրջնառության ծավալները մեծացնելու ուղղությամբ:

ՀՀ դեսպանը ներկայացրեց հայկական այն ապրանքատեսականին, որ Հայաստանը կարող է արտահանել Վիետնամ և որն ունի պահանջարկ վիետնամական շուկայում, միևնույն ժամանակ նշելով, որ ՀՀ գործարարները հետաքրքրված են նաև մի շարք վիետնամական ապրաքանտեսակների Հայաստան ներկրմամբ:

ՎՍՀ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Դանգ Հոանգ Անի հետ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը և ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարության Եվրոպական և Ամերիկյան շուկաների զարգացման վարչության պետի տեղակալ տիկին Նգույեն Խան Նգոկը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: